Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ֆրանսիական ճանաչված «ԱՆԻՈՍ» բրենդը Հայաստանում

ՀՀ ԱՆ. Ֆրանսիական ճանաչված «ԱՆԻՈՍ» բրենդը Հայաստանում

«Ֆարմատեք» դեղագործական ընկերությունում բացվեց  ֆրանսիական Laboratoires ANIOS ընկերության  հոսքագիծը։ Կարմիր ժապավենը կտրելու իրավունքը վերապահված էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին և կազմակերպության հիմնադիր-տնօրեն Բերտրան Լյուտարին։

Կարևորելով ճանաչված բրենդի մուտքը Հայաստան` Լևոն Ալթունյանը նշեց, որ աշխարհում հատկապես առողջապահության ոլորտում ախտահանիչների մեծ շուկա ունեցող ԱՆԻՈՍ-ը բացի Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից և Թուրքիայից  այսուհետև կարտադրվի նաև Հայաստանում` Պատշաճ արտադրական գործունեության հավաստագիր ունեցող դեղագործական ընկերությունում։

«Դժվար է գերագնահատել մի բրենդի մուտքը Հայաստան, որի արտադրած ախտահանիչների կիրառումով բժշկական մեր հաստատություններում արձանագրվեց ներհիվանդանոցային վարակների նվազեցման միտում»,-ասաց նախարարը` փաստելով, որ արձանագրվում է արտասահմանյան հերթական  ներդրումը։

Թե որքանով են որակյալ և նախընտրելի ֆրանսիական լասբորատորիաներում ստեղծված  միջոցները` կարելի է կարծիք կազմել օծանելիքների միջոցով։

«Մենք այսօր Հայաստանում կրկնօրինակում ենք բարձրագույն այդ արտադրությունը»,-ասաց Լևոն Ալթունյանը։

Ավելի քան 115 տարի իր կայուն տեղն ունեցող, իր արտադրանքուվ աշխարհի բազմաթիվ երկրներում պահանջված  ընկերությունը, հասկանալի է, միայն Հայաստանի շուկայով չի բավարարվի: Առաջիկա ծրագրերում ԵԱՏՄ և ավելի մեծ շուկաներ դուրս գալն է։

Laboratoires ANIOS-ի մուտքը Երևան ողջունեց նաև Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։ 

«Մենք մտադիր ենք ավելի աշխույժ համագործակցություն զարգացնել հատկապես տնտեսական ոլորտում»,-նշեց դեսպանը։

«ԱՆԻՈՍ»-ը ապուպապս է հիմնադրել։ 115 տարի առաջին հերթին  առողջապահական հիմնարկություններում կռիվ ենք տալիս բացիլների ու վարակների դեմ։ Սա այն աղետն է, որ տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Միլիոնավոր հիվանդներ բարդություններ են ունենում ներհիվանդանոցային տարբեր վարակներից։ Այդ իսկ պատճառով մենք մշակել ենք դրանց վնասազերծելու մեր  մեթոդաբանությունն ու տեխնոլոգիաները»,-ասաց Բերտրան Լյուտարը` հավելելով որ Հայաստանում կունենան հերթական ուսումնաարտադրական կենտրոնը։

Նշենք, որ ֆրանսիական հումքով պատրաստված Hexanios և  Surfanios ապրանքատեսակները «Գառնիլայն» ընկերությունը մրցունակ գներով առաջինը կներկայացնի Հայաստանում և Ղրղզստանում։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ